• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանն այցելել է Տվերի պետական համալսարան

27 հունվարի, 2023

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Տվերի պետական համալսարան (ՏՊՀ), որտեղ կլոր սեղանի ձևաչափով հանդիպում է ունեցել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սմիրնովի, ֆակուլտետների դեկանների և ՀՀ քաղաքացի ուսանողների հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության արդի հարցերն ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման մասնակիցները ծանոթացել են բուհի բազմամյա պատմության և զարգացման ներկա փուլի մասին պատմող շնորհանդեսին, ինչպես նաև անդրադարձել հայաստանյան բուհերի, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի և Մ.Նալբանդյանի անվ. Շիրակի պետական համալսարանի հետ ՏՊՀ համագործակցությանը։

Դեսպան Վ.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՏՊՀ ղեկավարությանը հրավերի համար, ընդգծել երկու երկրների բուհերի միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունն ու ուղենշել փոխգործակցության առաջնային ուղղությունները։

Տվերի մարզ այցի շրջանակներում դեսպանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների և Գ.Ժուկովի անվան օդային-տիեզերական պաշտպանության ռազմական ակադեմիայի հայ ունկնդիրների  հետ, ինչպես նաև այցելել տեղի հայկական Սուրբ Հարություն եկեղեցի և կից գործող հայկական կիրակնօրյա դպրոց։ Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են գործունեության տարբեր ոլորտներում կապերի և փոխգործակցության ընդլայնման հարցերը։ Դեսպանը կարևորել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում և նախաձեռնություններում համայնքի ակտիվ մասնակցությունը։ Ակադեմիայի ունկնդիրների հետ զրույցի ընթացքում դեսպանն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական-ռազմավարական համագործակցության զարգացման և ամրապնդման կարևորությունը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: